Ֆրանսիական բիզնես դպրոցը մասնակցեց Ֆրանսիայի դեսպանության, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմակերպած բացառիկ երաժշտական երեկոյին։

Միջոցառումը բացվեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Օլիվիե Դըկոտինյի հետաքրքիր և ոգեշնչող խոսքով։

Երեկոյի ընթացքում համաշխարհային ճանաչում ունեցող Դիոտիմա քառյակը ներկայացրեց Բեթհովենի, Բարտոկի և Ռավելի լարային քառյակները՝ ստեղծելով անզուգական մթնոլորտ։

Այսպիսի նախաձեռնությունները մեր ուսանողներին ու գործընկերներին հնարավորություն են տալիս շփվելու համաշխարհային մշակութային արժեքների հետ և ներշնչում նոր գաղափարներով։