Համագործակցության հուշագիր
15.07.2025թ. «Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարության» «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» (ՄԿՈՒԶԱԿ)՝ ի դեմս տնօրեն Տաթևիկ Գասպարյանի, մի կողմից և «Ֆրանսիական բիզնես դպրոց Հայաստանում» հիմնադրամը (ՖԲԴՀՀ)՝ ի դեմս տնօրեն Մհեր Շահգելդյանի, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Համագործակցության հուշագիրը ստորագրվեց հետևյալի վերաբերյալ՝ աշակերտների, ուսանողների մասնագիտական ուղղորդման և կարիերայի աջակցության, միջազգային համագործակցության ընդլայնման, ֆրանսախոս երկրների հետ նորարարական կրթական ծրագրերի և ուսումնական մեթոդների ներդրման և մասնագիտական գիտելիքների գնահատման չափանիշների մշակման ու կրթական և ուսումնական տեխնոլոգիաների փոխանակման, համատեղ լրացուցիչ կրթության դասընթացների բովանդակության մշակման ու իրականացման։
Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն -ի տնօրեն Տ.Գասպարյանը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ծրագրերի և մոնիտորինգի բաժնի պետ Ա․ Կարախանյանը, Ֆրանսիական Բիզնես դպրոցը Հայաստանում, Միջազգային Լեզուների Եվրոպական Ինստիտուտը, Միջազգային բիզնես դպրոցը, Հայաստանի Եվրոպական համալսարանը, Եվրոպական քոլեջը և Ֆրանսիական քոլեջը։
Մինչև հուշագրի ստորագրումը քննարկվեցին մի շարք հարցեր այդ թվում և հեռանկարում մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։









