Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մեր մասնագիտական ուսուցման ծրագիրը երաշխավորվել է որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր։
Մենք շարունակում ենք իրականացնել մեր առաքելությունը ՝ զարգացնել երիտասարդների գործարար մտածողությունը, նորարարական հմտությունները և առաջնորդական կարողությունները։
Այս ծրագրի մասնակիցները կարող են օգտվել սոցիալական վճարների վերադարձի իրավունքից, ինչը հնարավորություն է տալիս վերադարձնելու ուսման վարձի մի մաս։
Շնորհակալություն բոլոր գործընկերներին՝ այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում ունեցած իրենց ներդրման համար։


