Ֆրանսիական բիզնես դպրոցի հերթական workshop-ն անցկացվեց Հայաստանում եվրոպական քոլեջի մենեջմենթի և մարքեթինգի ուսանողների հետ, որտեղ քննարկվեց եվրոպական փորձը թվային մարքեթինգում։

💡 Քննարկման ընթացքում ուսանողները ծանոթացան PPC և վիդեո գովազդի արդի մոտեցումներին, մոբայլ մարքեթինգի գործնական օրինակներին, ինչպես նաև եվրոպական շուկաների առանձնահատկություններին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ակտիվորեն հարցեր ուղղելու դասախոս Լուսինե Սարիբեկյանին և թեման համադրելու իրենց մասնագիտական փորձի հետ։

🚀 Ֆրանսիական բիզնես դպրոցը պատրաստ է ուսանողներին և ապագա start-up հիմնադիրներին փոխանցել ոչ միայն գիտելիքներ, այլև նոր տեխնոլոգիաների կիրառման գործնական հմտություններ՝ նպաստելով նորարարական մտածողության և ձեռնարկատիրական ունակությունների ձևավորմանը։