2026 թվականի հունիսի 23-ին ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր Մադագասկարի Office National de l’Emploi et de la Formation (ONEF Madagascar)-ի, SELART International Education and Research Group (SIERG, Ժնև, Շվեյցարիա)-ի և École de Commerce Française en Arménie (ECFA)-ի միջև։
Գործընկերությունը միտված է գիտական, մեթոդաբանական և գործառնական համագործակցություն, ներառյալ մասնագիտական զարգացման, շարունակական կրթության, կարողությունների հզորացման և հարակից գործունեությունների իրականացմանը։
Հուշագիրը նաև հիմք կստեղծի ապագա մասնագիտական կրթական ծրագրերի, վերապատրաստումների, կարողությունների զարգացման նախաձեռնությունների և միջազգային փորձի փոխանակման համար։
Այս համագործակցությունը կարևոր քայլ է միջազգային կրթական և մասնագիտական համագործակցության ընդլայնման ճանապարհին։
Շնորհակալություն ենք հայտնում Մադագասկարի և Շվեյցարիայի մեր գործընկերներին և բորոլիս հաջողություն մաղթում հանուն ապագայի և երիտասարդների զարգացմանն ուղղված ծրագրի իրականացման գործում:





