Ֆրանսիական բիզնես դպրոցը ներկայացրեց իր կրթական հնարավորությունները Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի աշակերտներին։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին առաջարկվող կրթական ծրագրերը և դրանց դերը՝ աշակերտների մասնագիտական կողմնորոշման և գործնական հմտությունների զարգացման գործընթացում։🌍

Մեր գործընկեր SELART Online International School-ը, դոկտոր Ջոն Բայրամյանի ղեկավարությամբ ևս ներկայացրեց ապագայի մասնագիտություններին ուղղված նորարարական կրթական ծրագրեր։

✨ Կատարվեց նաև շրջայց մեր գործընկեր Հայաստանի եվրոպական համալսարանում, որի ընթացքում աշակերտները ծանոթացան համալսարանի կրթական միջավայրին, ֆակուլտետներին և ուսումնառության հնարավորություններին։

✨ Հանդիպումն ավարտվեց դրական և ներշնչող տրամադրությամբ՝ ուժեղացնելով աշակերտների մոտիվացիան մասնակցելու Հայաստանում ֆրանսիական բիզնես դպրոցի առաջարկող կրթական ծրագրերին և բացահայտելու միջազգային կրթական հնարավորությունները։