Այսօր մեր գործընկեր SELART Online International School-ը հանձինս տնօրեն Դոկտոր Ջոն Բայրամյան-ի ներկայացրեց ապագայի մասնագիտություններին ուղղված նորարարական ծրագրերը։ Ընդգծվեց գործարարության կարևորությունը և պրակտիկ դասընթացների ազդեցությունը սեփական գործը սկսելու և աշխատանքային միջավայրում հաջողություն ունենալու համար։
Ինչպես նաև Ֆրանսիական բիզնես դպրոցը ներկայացրեց իր կրթական ծրագրերը Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի աշակերտներին՝ պատմելով ֆրանսիական և եվրոպական բիզնես կրթության հնարավորությունների մասին և դերի մասնագիտական կողմնորոշման գործում։ ![]()
Հանդիպումն անցավ ոգեշնչող մթնոլորտում՝ խթանելով աշակերտների հետաքրքրությունը դեպի նոր գիտելիքներ ու միջազգային կրթություն։









