Շարունակելով հանդիպումների շարքը` Հայաստանում ֆրանսիական բիզնես դպրոցի կրթական ծրագրերի ղեկավար Տաթևիկ Ավետիսյանը, սույն թվականի մարտի 19-ին, տեղեկատվական հանդիպում ունեցավ Հրազդանի Լ.Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոցի և Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտների հետ։
Այցի ընթացքում ներկայացվեցին առաջարկվող դասընթացները, ուսման կազմակերպման ձևաչափը, ընդունելության պայմաններն ու պահանջները, ինչպես նաև միջազգային կրթության առավելությունները և կարիերայի զարգացման հնարավորությունները։
Այցի նպատակն էր բարձրացնել աշակերտների իրազեկվածությունը բիզնեսի ոլորտում ֆրանսիական ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև աջակցել նրանց մասնագիտական կողմնորոշման գործընթացում և խթանել հետաքրքրությունը բիզնես կրթության հանդեպ։
Հանդիպումներն անցան ակտիվ քննարկումների մթնոլորտում, որտեղ աշակերտները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում Հրազդանի Լ.Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոցի և Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրինությանը և աշխատակազմին համագործակցության և կազմակերպչական աշխատանքները համակարգելու համար։







