Ս.թ. մարտի 11-ին տեղեկատվական հանդիպում էր կազմակերպվել Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի ուսուցչական կազմի հետ։

Այցի ընթացքում Հայաստանում Ֆրանսիական բիզնես դպրոցի կրթական ծրագրերի ղեկավար Տաթևիկ Ավետիսյանը ներկայացրեց բիզնես դպրոցի կողմից առաջարկվող նորարարական, ժամանակակից և ֆրանսիական ստանդարտներին համապատասխան կրթական ծրագրերն ու դասընթացների շարքը։

Շնորհակալություն ենք հայտնում Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրինությանն ու ուսուցչական անձնակազմին համագործակցության համար։