2025թ. հոկտեմբերի 14-ին Հայաստանում ֆրանսիական բիզնես դպրոցը և Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Այս հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն գործարար կրթության, ձեռնարկատիրության և տնտեսական գիտելիքների ոլորտներում՝ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ։
Համագործակցության հիմնական ուղղություններն են ՝
• Երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի, կրթական մոդուլների և սերտիֆիկացման ծրագրերի իրականացում։
• Աշակերտական փոխայցելություններ, ուսումնական ճամբարներ և համատեղ նախագծեր։
• Առցանց դասընթացներ, վեբինարներ և համատեղ կրթական միջոցառումներ։
• Աշակերտների մասնակցություն ձեռնարկատիրական, հետազոտական և նորարարական մրցույթների։
• Համատեղ մշակված կրթական նյութերի և հետազոտական արդյունքների տարածում։
• Դասախոսներ Ֆրանսախոս երկրներից:
• Ավարտին եվրոպական դիպլոմներ և սերտիֆիկատներ։
Նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել աշակերտների
տնտեսական մտածողությունը,
ստեղծարար և նախաձեռնող մոտեցումները,
ինչպես նաև ձևավորել միջազգային շփման և համագործակցության հմտություններ։
Վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի նոր գաղափարների ծնունդին և երիտասարդների մասնագիտական զարգացմանը։






