Ուրախությամբ հայտնում ենք, որ տեղի ունեցավ ֆրանսիական բիզնես դպրոցի գրասենյակի բացումը։
Բացման արարողությանը ներկա էին՝
• Ֆրանսիական բիզնես դպրոցի նախագահ Ա. Բաղդասարյանը,
• Լիոն Մետրոպոլ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ֆ. Վալենտենը,
• Լիոնի ԱԱՊ EKLYA բիզնես դպրոցի ռեկտոր Ս. Արկոսը,
• Հայաստանի Եվրոպական համալսարանի ռեկտոր Հ. Բիշարյանը,
• Հայաստանում Ֆրանսիական քոլեջ հիմնադրամի տնօրեն Հ. Հովհաննիսյանը,
• Սելարտ Եվրոպական Ակադեմիա Հայաստանի ռեկտոր Վ.Սողոմոնյանը,
ինչպես նաև հյուրեր՝ Անգլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Շվեյցարիայից։
Բացման արարողությունը կատարեցին Ա. Բաղդասարյանը, Ֆ. Վալենտենը և Ս. Արկոսը։ Հյուրերը շրջայց կատարեցին նոր գրասենյակում, որտեղ ներկայացվեց դպրոցի ռազմավարությունը, կատարված աշխատանքները և պետության կողմից երաշխավորված ծրագիրը։ Քննարկվեցին նաև միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց մեր տեսլականը, ռազմավարական նպատակը, կրթական ծրագրերը, նոր տեխնոլոգիաների ներուժը կրթության մեջ, ինչպես նաև հայկական կրթական համակարգի ինտեգրումը ֆրանսիական և գլոբալ բիզնես կրթության միջավայրում։
Շնորհակալ ենք բոլոր ներկաներին։ Մեզ համար սա նոր սկիզբ է՝ ավելի մեծ ծրագրերի, նոր համագործակցությունների և հայկական բիզնես կրթության զարգացման ճանապարհին։






