Սովորել կարելի է ոչ միայն դասասենյակում, այլև մի միջավայրում, որտեղ գույները, հարմարավետությունը և ազատությունը ոգեշնչում են մտածել և ստեղծել։

Մեր բիզնես դպրոցում մենք կարևորում ենք ուսանողի փորձառությունը՝ ապահովելով միջավայր, որտեղ ուսումը դառնում է հաճույք, իսկ թիմային աշխատանքը՝ արդյունավետ։

Ժամանակակից կրթություն ֆրանսիական ստանդարտներով, հարմարավետ և ստեղծագործական ուսումնական տարածքներ: