Մեծ պատիվ ունենք ներկայացնելու մեր դասախոսներից մեկին՝

🇮🇹 Ռենցո Կարամասկի — բացառիկ մասնագետ տնտեսագիտության, կառավարման և որոշումների ընդունման ոլորտում։

Սկսած այս կիսամյակից՝ նա կդասավանդի «Որոշումների ընդունում» առարկան Հայաստանում Ֆրանսիական բիզնես դպրոցում՝ 🇫🇷🇦🇲։

Ծնվել է Իտալիայի Բոլցանո քաղաքում: Աշխատանքային կարիերան սկսել է դեռևս 1971 թվականին՝ Բոլցանոյի քաղաքապետարանում :2016-ից ընտրվել է Բոլցանոյի քաղաքապետ: Ավարտել է Պադուայի համալսարանը, դիսերտացիան պաշտպանել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետ համագործակցությամբ: Ունի դասավանդման փորձ եվրոպական համալսարաններում: Հեղինակ է վեց վեպի, լուսանկարիչ է և ուսումնասիրում է Ալպերի մշակույթը։ Իր սիրտը լեռներում է։

Իր միջազգային փորձը, ռազմավարական մտածողությունը և ստեղծագործ մոտեցումը որոշումների ընդունման ոլորտում հիանալի հնարավորություն կստեղծեն մեր ուսանողների համար՝ սովորելու իրական պրակտիկայից։

Միացե՛ք մեզ այս ուսումնական տարում և բաց մի թողե՛ք հնարավորություն աշխատելու եվրոպական մակարդակի փորձագետի հետ։