Մեր ծրագրերը ոչ միայն տալիս են գիտելիքներ, այլ նաև ձևավորում են իրական հմտություններ և ունակություններ, որոնք անմիջապես կիրառելի են աշխատանքի մեջ։ Դասավանդումն իրականացվում է հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով՝ ըստ ուսումնական խմբերի։
Կիրառվում են և՛ դասական, և՛ ժամանակակից մեթոդներ՝
-Դասախոսություններ
-Ներառական քննարկումներ
-Իմիտացիոն խաղեր
-Իրական case studies
-Կոնկրետ իրավիճակների մոդելավորում
Դասախոսները կիսվում են իրենց իրական աշխատանքային փորձով, իսկ պարապմունքների մի մասը կազմակերպվում է հենց ձեռնարկություններում՝ իրական խնդիրների լուծման միջոցով։
Բացի այդ, ուսումնական ծրագրերի առանձին հատված հնարավոր է անցնել արտասահմանում՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում։
Մեր հետ ուսումը հավասարազոր է իրական կյանքին մոտ պրակտիկ փորձի ձեռքբերմանը։


